Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական թեստեր » Թեստեր |
1. Ծննդյան օրը ծաղկաման եք նվեր ստացել: Եվ այն Ձեզ դուր չի եկել: Ի՞նչ կանեք դրա հետ: ա. կնվիրեմ ուրիշին - 2; բ. կհասկացնեմ հյուրին, որ նվերն այնքան էլ իմ սրտով չէ, կարելի էր ուրիշ բան նվիրել - 6; գ. աչքից այն կողմ կհեռացնեմ - 10:
2. Եթե պատահական ուրիշին հասցեագրված նամակ ստանաք, ինչպե՞ս կվարվեք: ա. կկարդաք նամակը, այնուհետեւ կտաք հասցեատիրոջը - 6; բ. դեն կնետեմ - 2:
3. Ձեզ բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկել, սակայն ոչ այնքան հետաքրքիր: Կընդունե՞ք հրավերը: ա. ոչ, կարծում եմ, դա այնքան էլ լավ տարբերակ չէ - 10; բ. կհամաձայնվեմ, բայց ներքուստ համոզված կլինեմ, որ կարող էի նաեւ ավելի լավ աշխատանք գտնել- 2; գ. առանց մտածելու կհամաձայնվեմ - 6:
4. Ընկերական շրջապատում մի դեպք են պատմում, որի մասին Դուք արդեն լսել եք: ա. մեծ ուշադրությամբ այն կլսեմ - 10; բ. հեգնանքով կասեմ. «Դրա մասին վաղուց գիտենք» - 6; գ. կընդհատեմ զրուցակցին և ինքս կպատմեմ եղելությունը - 2:
5. Երբ բջջային հեռախոսում ունենում եք անվճար րոպեներ: ա. կտեղեկացնեք դրա մասին բջջային օպերատորին -10; բ. բոլորից գաղտնի կպահեք - 2; գ. կպատմեք բոլոր ընկերներին ու ծանոթներին - 6:
6. Այգում տղաները տանջում են վնասված թևով ծիտիկի: Ինչպե՞ս կարձագանքեք: ա. այգուց դուրս կհրավիրեք տղաներին - 6; բ. կփորձեք օգնել ծիտիկին - 10; գ. ուշադրություն չեք դարձնի և կշարունակեք քայլել - 2: Ամփոփենք արդյունքները. 50 և ավելի միավոր. Դուք ավելի քան հանդուրժող եք: Ասում են` բաց սիրտ ունեք: Ունակ եք բոլորի հետ ընկերություն անելու: Ճիշտ է, Ձեզ երբեմն պակասում է սկզբունքայնությունը, դա քաջ գիտակցում եք, բայց Ձեր մեջ ուժ չեք գտնում քննադատաբար մոտենալ սեփական «Ես»-ին եւ շրջապատին: 30 - 49 միավոր. Դուք համոզված եք, որ օժտված եք բարի արարքներ գործելու և փորձում եք, որքան հնարավոր է` համոզել դա Ձեր ընկերներին: 18 - 29 միավոր. Ձեր տրամադրությունը փոփոխական է: Այն կախված է շրջակա միջավայրից: Երբեմն շատ ուշադիր եք, երբեմն էլ` ցրված: Ծայրահեղության հասնող կասկածամիտ եք: 17-ից ցածր միավոր. Ձեր մասին հաճախ ասում են, որ էգոիստ եք: Դուք դժվարությամբ եք վստահում մարդկանց: Այնուամենայնիվ, եթե նկատել եք Ձեր իսկ բնավորության բացասական կողմերը, դեռ ուշ չէ այն ուղղելու համար: Աղբյուրը՝ zaruhi.com | |
Դիտումներ: 1351 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |