Գլխավոր էջ » Հոդվածներ » Երկրաչափություն |
ԲազմանկյունՎիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից Դիտարկենք մի պատկեր , որը կազմված է AB,BC,CD,........,EF,FA հատվածներից այնպես , որ կից հատվածները չեն գտնվում մի ուղղի վրա , իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ չունեն:Այդպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն:A,B,C........... , F կետերը կոչվում են բազմանկյան գագաթներ , իսկ այդ կետերով կազմված հատվածները ` կողմեր : Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ: n հատ գագաթ ունեցող բազմանկյւնն անվանում են n - անկյուն : Այն ունի n կողմ : Բազմանկյան օրինակ է քառանկյունը: Նկարում պատկերված է հնգանկյունը : Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ:Երկու ` ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ :Յուրաքանչյուր բազմանկյուն հառթությունը տրոհում է երկու մասի , որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ , իսկ մյուսը `արտաքին տիրույթ։Բազմանկյան և նրա ներքին տիրույթի միավորում հանդիսացող պատկերը ևս անվանվում է բազմանկյուն։
| |
Դիտումներ: 4125 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |