Գլխավոր էջ » Հոդվածներ » Պոեմներ |
ՎԱՀԱԳՆ
Օ, Վահագն արի։— Տեսնում եմ ահա, Որ ծիծաղում ու քրքջում են նրանք Արնաքամ ընկած դիակիդ վրա։ Թե մի՞ֆ էիր դու... Եկան, երգեցին Մի հին իրիկուն գուսանները ծեր, Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՛ն, Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր։ Եվ հավատացինք, հարբած ու գինով, Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՛ւժի— Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով Մեր երկիրը հին դարձրին փոշի... Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ, Որ նետեն քաղցած ոհմակներին կեր— Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ.. | |
Դիտումներ: 608 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |