Գլխավոր էջ » Հոդվածներ » Երկրաչափություն

Բազմանկյուն, Շեղանկյուն

Բազմանկյուն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 

Դիտարկենք մի պատկեր , որը կազմված է AB,BC,CD,........,EF,FA հատվածներից այնպես ,

որ կից հատվածները չեն գտնվում մի ուղղի վրա , իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ

չունեն:Այդպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն:A,B,C........... , F կետերը կոչվում են

բազմանկյան գագաթներ , իսկ այդ կետերով կազմված հատվածները ` կողմեր : Բոլոր կողմերի

երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ: n հատ գագաթ ունեցող բազմանկյւնն

անվանում են n - անկյուն : Այն ունի n կողմ : Բազմանկյան օրինակ է քառանկյունը:


Closed polygonal line.svg



Նկարում պատկերված է  A_1A_2A_3A_4A_5 հնգանկյունը : Բազմանկյան մի կողմին պատկանող

երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ:Երկու ` ոչ հարևան գագաթները միացնող

հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ :Յուրաքանչյուր բազմանկյուն հառթությունը

տրոհում է երկու մասի , որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ , իսկ մյուսը

`արտաքին տիրույթ։Բազմանկյան և նրա ներքին տիրույթի միավորում հանդիսացող պատկերը ևս

անվանվում է բազմանկյուն։


ւռուցիկ բազմակյուն
Բամանկյունը կոչվում է ուռուցիկ , եթե ընկած է իր ցանկացած

երկու հարեևան գագթներով անցնող ուղիղներից յուրաքանչյուրի մի կողմում ։ Գտնենք ուռուցիկ

n - անկյան անկյունների գումարը։ n - անկյան գագաթները նշանակենք այսպես `  A_1 , A_2  A_n ։

Անկյունների գումարը հաշվելու համար  A_1 գագաթը միացնենք մյուս գագաթներին ։ Արդյունքում

ստացվում են n-2 հատ երանկյուններ։ Այդ երանկյունների անկյունների գումարը հավասար է n -

անկյուն բազմանկյան անկյւնների գումարին։ Քանի որ յուրաքանչյուր երանկյան անկյունների

գումարը 180° է , ուստի մեր բազմանկյան անկյունների գումարը , այն է n-2 եռանկյունների

անկյունների գումարը , հավասար է (n-2)*180°։ Այսպիսով ` ուռուցիկ n - անկյան անկյունների

գումարը (n-2)*180° է։

Շեղանկյունը քառանկյուն է (հարթության մեջ), որի բոլոր կողմերը իրար հավասար են։
Շեղանկյունը կարելի է նաև սահմանել որպեսզուգահեռագիծ, որի երկու հարևան կողմերը
հավասար են, կամ որի անկյունագծերը փոխուղղահայաց են, կամ անկյունագիծը անկյան կիսորդ է։
Այն շեղանկյունը, որի անկյուններն ուղիղ են, կոչվում է քառակուսի։
Կատեգորիա: Երկրաչափություն | Ավելացրեց: Admin (13.04.2012)
Դիտումներ: 4007 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: